ԱՄՆ-ի ռազմածովային ուժերն օգնել են լցանավերին Հորմուզի նեղուցով 900 մլն բարել նավթ փոխադրել

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի զինված ուժերը մայիսի սկզբից ի վեր առևտրային նավերին աջակցություն են ցուցաբերել Հորմուզի նեղուցով ավելի քան 900 միլիոն բարել նավթ տեղափոխելու հարցում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Al Jazeera հեռուստաալիքին հայտնել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ներկայացուցիչ Թիմ Հոքինսը։

Նա ընդգծել է, որ Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը,  նավթի լցանավերի տարանցումն այդ միջազգային ջրային ուղով շարունակվում է։

«Ամիսներ շարունակ մենք աջակցում ենք տարբեր բեռներ, այդ թվում՝ նավթահումք փոխադրող առևտրային նավերի անցմանը», - ասել է Հոքինսը։

Նա տեղեկացրել է, որ նեղուցի շրջափակումն ԱՄՆ ուժերի կողմից շատ արդյունավետ է։ Նրա խոսքով՝ իրենց վերաուղղորդել են ավելի քան 100 նավ, որոնք փորձել են խախտել Հորմուզի նեղուցի շրջափակումը։

Հայերեն Русский

SpaceX-ն ուղեծիր է ուղարկել ԱՄՆ տիեզերական ուժերի հերթական գաղտնի առաքելությունը

Կառավարությունն առաջարկում է վերանայել պաշտոնյաների վարձատրության համակարգը

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Սոցիալական կրեդիտը հնարավոր կլինի ուղղել մեդիային, ՀԿ-ներին, կուսակցություններին

Սաուդյան Արաբիան ՀՕՊ հարցով աջակցություն է խնդրել Բրիտանիայից, Ֆրանսիայից, Եգիպտոսից և Պակիստանից. AP

«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը լրջագույն մարտահրավեր և անվտանգային սպառնալիք է Հայաստանի Հանրապետության համար. Փաշինյան

Արաղչին դրական է գնահատել Չինաստանում կայացած բանակցությունները

Առողջապահության ոլորտի պատասխանատուները՝ նախարարի գլխավորությամբ, պատվաստվել են սեզոնայի գրիպի դեմ

Փաշինյանը խաղաղության հասնելու համար օգտակար չի համարում մեխանիկական փոխադարձության սկզբունքը

Մանկապարտեզի նորոգում, ասֆալտապատում, գազիֆիկացիա. գործադիրը 1 մլրդ 110 մլն դրամ հատկացրեց մարզերում սուբվենցիոն ծրագրերի համար