Թրամփն Իրանի հարցով կհանդիպի Ծոցի երկրների առաջնորդների հետ. Axios

1 րոպեի ընթերցում

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հաջորդ շաբաթ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում նախատեսում է հանդիպել Ծոցի երկրների առաջնորդների հետ՝ քննարկելու Իրանի դեմ պատերազմը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին աղբյուրները հայտնել են Axios-ին։

Սեպտեմբերի 22-ին նախատեսվող բարձր մակարդակի հանդիպման ընթացքում կքննարկվեն Իրանի դեմ պատերազմի հետագա քայլերը, այդ թվում՝ ամերիկյան վարչակազմի հետպատերազմյան ռազմավարությունը։

Թրամփի հետ հանդիպմանը, ըստ տեղեկությունների, կմասնակցեն Սաուդյան Արաբիայի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Կատարի, Բահրեյնի, Քուվեյթի և Օմանի ղեկավարները կամ արտաքին գործերի նախարարները։

Աղբյուրներից մեկը Axios-ին հայտնել է, որ հանդիպմանը կարող են միանալ նաև արաբական և մուսուլմանական այլ երկրների առաջնորդներ։

Պատերազմի ընթացքում Ծոցի երկրները, ինչպես նաև այդ երկրներում տեղակայված ԱՄՆ ռազմական բազաները, ենթարկվել են Իրանի հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումների։

Պատերազմը տնտեսական հետևանքներ է ունեցել նաև արաբական երկրների համար՝ խաթարելով նավթի և բնական գազի արտահանումը։

Հայերեն Русский

Ալեն Սիմոնյանն ու Էդմոնդո Չիրիելլին քննարկել են Հայաստանի և Իտալիայի միջև տնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր

NASA-ն Լուսնի վրա Հռոմի Կոլիզեյից ավելի մեծ նոր խառնարան է հայտնաբերել

Փաշինյանը պրիմիտիվ է համարում Հայաստանի անվտանգության՝ ՀԱՊԿ-ի շուրջ կառուցված բանաձևը

ԱՄՆ-ն մերժել է մուտքի վիզա տրամադրել Պաղեստինի նախագահին՝ ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեային մասնակցելու համար

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել հրադադար հաստատել Գազայում

Հայաստանի համար այսօր բաց են աշխարհի բոլոր զենքի շուկաները. Փաշինյան

Պուտինը Նյու Դելիում կայացած բանակցությունները բովանդակալից և արդյունավետ է որակել

Հութիները հայտնել են, որ Սաուդյան Արաբիան 40 ավիահարված է հասցրել Եմենի արևմուտքին

ՀՀ կառավարության նիստ

Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքը