Վարչապետը Քոչարյանի ընտանիքի գույքն օրինական համարող քաղաքացիներին կոչ է արել հեղափոխություն անել
1 րոպեի ընթերցում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ եթե Հայաստանի քաղաքացիները Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունն օրինական են համարում, ապա կարող են քաղաքական ճանապարհով փորձել փոխել իշխանությունը։
«ՀՀ այն քաղաքացիները, ովքեր համարում են, որ Ռոբերտ Քոչարյանի ու նրա ընտանիքի՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի հասնող սեփականությունն օրինական է, ես ուղիղ կոչ եմ անում դուրս գալ և հեղափոխություն անել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանին հայտարարել է Փաշինյանը։
Նա ընդգծել է, որ Կառավարության քաղաքական կամքը նախկին պաշտոնյաների ապօրինի ծագում ունեցող գույքի վերադարձն ապահովելն է։
«Որովհետև մեր քաղաքական կամքն այն է, որ Ռոբերտ Քոչարյանենցից ապօրինի ձեռք բերված նույնիսկ կոշիկը վերադարձնելու ենք ՀՀ սեփականությանը։ Ով համաձայն չէ, կոչ եմ անում հեղափոխություն անել»,- հավելել է նա։