Tour of Armenia-ի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է. ԿԳՄՍ նախարար

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Սպորտի կառավարման կենտրոնի աշխատակազմին՝ տնօրեն Խորեն Զարգարյանի գլխավորությամբ։

Նախարարը շնորհակալություն է հայտնել կենտրոնի անձնակազմին՝ Հայաստանում առաջին անգամ անցկացված «Tour of Armenia» բազմօրյա պրոֆեսիոնալ հեծանվավազքի կազմակերպման և անցկացման ուղղությամբ կատարած մեծածավալ աշխատանքի համար։

«Մեզ համար սա ամբողջությամբ նոր փորձառություն էր. մեր երկիրը երբևէ չէր անցկացրել միջազգային բազմօրյա հեծանվավազք. շատ բան պետք էր ընթացքում սովորել, լինել ճկուն և օպերատիվ, կարողանալ լուծել նաև առաջացող չնախատեսված հարցերը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասել է նախարարը՝ ընդգծելով, որ մրցաշարի հաջող անցկացումը թիմային աշխատանքի արդյունք է։

Նախարարության տարածած հաղորդագրության մեջ ընդգծվում է, որ Սպորտի կառավարման կենտրոնը ստեղծվել է մոտ երկու տարի առաջ՝ սպորտի ոլորտում մասնագիտացված կառույց ունենալու, ֆեդերացիաների հետ հարաբերություններն ինստիտուցիոնալ դաշտ բերելու և կարևոր մարզական միջոցառումների կազմակերպումը ստանձնելու նպատակով։

Նախարարը շեշտել է, որ մրցաշարի հաջող կազմակերպումը այս նպատակին միտված արդյունավետ աշխատանք էր։ Հիշեցնելով, որ «Tour of Armenia»-ն նախատեսվում է դարձնել ամենամյա՝  նախարարը  նշել  է, որ որ  փորձի վերլուծությունը կնպաստի հետագա տարիներին մրցաշարի առավել կազմակերպված անցկացմանը։

ԿԳՄՍ նախարարն ընդգծել է՝ մրցաշարի վերաբերյալ ստացված արձագանքները հիմնականում դրական են ինչպես կազմակերպման, այնպես էլ միջոցառման անցկացման տեսանկյունից։ Այս համատեքստում նա հիշատակել է միջազգային մի շարք հեղինակավոր հարթակների ուշադրությունն ու անդրադարձը՝ նշելով, որ դրանք Հայաստանի համար ապահովել է նոր տեսանելիություն։

Սպորտի կառավարման կենտրոնի տնօրեն Խորեն Զարգարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախարարին վստահության և աջակցության համար՝ ընդգծելով, որ նախարարության ամբողջ թիմի համագործակցությունն ու արագ արձագանքները հնարավորություն են տվել առավել արդյունավետ որոշումներ կայացնելու: Նրա խոսքով՝ մրցաշարի կազմակերպման մեծ ծանրաբեռնվածության պայմաններում կենտրոնը շարունակել է նաև իր ամենօրյա աշխատանքը՝ պահպանելով կապը մարզական ֆեդերացիաների և ենթակառուցվածքների հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սպորտի ոլորտում առաջիկա ծրագրերը, կառավարման, թվայնացման, նոր ենթակառուցվածքների ստեղծման և սպորտի տնտեսական ներուժի իրացման ուղղությամբ նախատեսվող աշխատանքները։

Նշվել է, որ առաջիկայում նախատեսվում է գործարկել սպորտի կառավարման տեղեկատվական համակարգը, որը հնարավորություն կտա թվայնացնել նաև ֆեդերացիաների հետ աշխատանքի մի շարք գործընթացներ՝ նպաստելով թափանցիկության, հաշվետվողականության և մոնիթորինգի մեխանիզմների զարգացմանը։

Հայերեն English Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ