Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

1 րոպեի ընթերցում

Իրանի հետ ԱՄՆ-ի հակամարտությունը կմտնի միանգամայն այլ փուլ առաջիկա երկու ամսվա ընթացքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին  հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։

«Մենք չենք կարող կանխատեսել ապագան, սակայն կարծում եմ, որ (ԱՄՆ) նախագահը ճիշտ է, երբ ասում է, որ այն (խմբ.՝ Իրանի հետ հակամարտությունը) երկու ամսից կմտնի միանգամայն այլ փուլ», - ասել է նա New York Post թերթին տված հարցազրույցում։

Վենսի խոսքով՝ Միացյալ Նահանգներն արդեն իրականացրել է առաջին փուլը, որն Իրանի միջուկային ծրագրի և Իսլամական Հանրապետության զինված ուժերի ոչնչացումն էր։

ԱՄՆ փոխնախագահը նշել է, որ երկրորդ փուլը կերաշխավորի, որ Թեհրանը «չկարողանա վերականգնվել և փորձել պահպանել գլոբալ կայունության մակարդակը»։

Անցյալ շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հակամարտությունը կավարտվի Կոնգրեսի՝ նոյեմբերին կայանալիք միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո։

Հայերեն Español Русский

Արգենտինայի ԱԳՆ-ն կանչել է Բրիտանիայի և Իսրայելի դեսպաններին՝ վիճելի կղզիների մոտ նավթի արդյունահանման պատճառով

Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների կողմից դեպի Մեքքա արձակված ԱԹՍ-ի ոչնչացման մասին․ հութիները հերքել են դա

Առանձնապես խոշոր չափերով խարդախության փորձի, դատարան կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Վենսը հայտարարել է Իրանի հետ հակամարտության առաջին փուլի ավարտի մասին

Լոս Անջելեսում կործանվել է NBC-ի ուղղաթիռը՝ 3 զոհի պատճառ դառնալով

Դատախազությունը մանկապարտեզի շենքը Ոսկեվան համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան

Ներկայացուցիչների պալատը մերժել է Թրամփին իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունը

Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հաղթանակով է մեկնարկել Սան Պաուլոյի մրցաշարում

Ազգային ժողովի նիստ. հայտարարությունների ժամ.16/09/26

Շախմատի հավաքականների առաջին մրցակիցները հայտնի են