«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին
1 րոպեի ընթերցում
Երևանի «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը ունակ է հաղթել «Պրահայի Սպարտա»-ին:
«Չեմ կարող ասել, որ լավ մարզավիճակում եմ, սակայն գործնականում ոչ մի խնդիր չունեմ: Պատրաստ եմ գալիք խաղին: Մեզ համար տնային հանդիպումները այլ մթնոլորտում են անցնում, մենք զգում ենք երկրպագուների ներկայությունը, այն մեզ ուժ է տալիս: Մեր հաղթաթուղթը կարող է միասնությունը լինել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ նախախաղային մամուլի ասուլիսին ասաց Արմեն Համբարձումյանը:
Վերջինիս խոսքով` «Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստները մտածում են միայն հաղթանակի մասին: Ակումբի համար կարևոր է երկրպագուների աջակցությունը, որը լրացուցիչ ուժ է տալիս խաղի ընթացքում:
Ֆուտբոլի Եվրոպայի լիգայի առաջնության հիմնական փուլի անդրանիկ տուրում «Արարատ-Արմենիա»-ն Հանրապետական մարզադաշտում` սեպտեմբերի 16-ին, կհյուրընկալի Պրահայի «Սպարտա»-ին: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով՝ 20:45-ին: