Շիրակի մարզպետը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին

2 րոպեի ընթերցում

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը սեպտեմբերի 15-ին ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեին։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, հանդիպման ընթացքում քննարկվել են մարզի զարգացման հեռանկարները, հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մարզի տնտեսական և ներդրումային ներուժը։

Մարզպետը դեսպանին ներկայացրել է Շիրակի մարզի առանձնահատկությունները, տնտեսական ներուժը և Գյումրիի պատմամշակութային ժառանգությունը։ Դավիթ Առուշանյանի խոսքով՝ Գյումրին դեսպանի առաջին մարզային այցի համար կարևոր և խորհրդանշական ընտրություն է։ «Կարծում եմ՝ շատ ճիշտ եք արել, որ Ձեր մարզային առաջին այցի համար ընտրել եք հենց Գյումրին։ Գյումրին պատմությամբ, մշակույթով, ճարտարապետությամբ, հումորով ու մարդկանց յուրահատուկ վերաբերմունքով այն քաղաքն է, որը մեկ անգամ այցելելուց հետո իր տեղն է ունենում մարդու սրտում»,-նշել է մարզպետը։

Ֆլորիան Էսկյուդիեն շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ ընդգծելով, որ Գյումրին առաջին մարզային այցի համար ընտրել է նպատակային։ Դեսպանի խոսքով՝ քաղաքն առանձնանում է իր ինքնությամբ, պատմությամբ և յուրահատուկ ոգով, իսկ Գյումրիում հայ-ֆրանսիական բարեկամության մասին բազմաթիվ վկայություններ կան։

Կողմերն անդրադարձել են նաև Շիրակի մարզի համար ռազմավարական նշանակություն ունեցող «չոր նավահանգստի» ծրագրին։ Մարզպետը նշել է, որ մարզն ունի լոգիստիկ զարգացման համար կարևոր ենթակառուցվածքներ՝ «Շիրակ» միջազգային օդանավակայանը, երկաթուղային և ճանապարհային հաղորդակցության համակարգերը։ Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի և Ֆրանսիայի միջև մարզային համագործակցության խորացման հնարավորությունները՝ տնտեսական, մշակութային, կրթական և ներդրումային ուղղություններով։

Հայերեն English فارسی ქართული Русский

Ռազմական ակադեմիայի շրջանավարտ սպաները վիճակահանությամբ կստանձնեն ծառայության պաշտոններ

Համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՆԳՆ հաշվառման-քննական բաժիններում քաղաքացիներին գումարի դիմաց հերթագրող տղամարդուն

Արարատ Միրզոյանը կմասնակցի Բահրեյնում անցկացվող «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին

Մարդկությունը չի տեղափոխվի Երկրի «երկվորյակ» մոլորակ. աստղաֆիզիկոս Միշել Մայորը հորդորում է նոր տուն չփնտրել այլ մոլորակների վրա

Համբարձում Մաթևոսյանը շնորհակալություն է հայտնել COP17-ի կամավորներին

Արսեն Թորոսյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գիտությունների գծով գլխավոր տնօրենի տեղակալի հետ

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

Աբովյան 10 հասցեում գտնվող գույքի բռնագանձման վերաբերյալ Դատախազության հայցով Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը բեկանել է Հակակոռուպցիոն դատարանի վճիռը. գործն ուղարկվել է նոր քննության

Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի առաջնահերթություններն ու առաջիկա անելիքները

IDBank-ը և Իդրամը COP17-ում հանդես եկան մի շարք բնապահպանական նախաձեռնություններով