Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել

3 րոպեի ընթերցում

Սեպտեմբերի 15-ի կեսգիշերից անմիջապես հետ ՆԱՏՕ-ի կործանիչը Լիտվայի օդային տարածքում խոցել է անօդաչու թռչող սարք (ԱԹՍ), հայտնել է Լիտվայի ճգնաժամային իրավիճակների կառավարման ազգային կենտրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Կենտրոնի խոսնակի փոխանցմամբ՝ ԱԹՍ-ն, որն, ամենայն հավանականությամբ, երկրի օդային տարածք էր մտել Բելառուսի կողմից, խոցվել է Պրատկունայ գյուղից ոչ հեռու՝ երկրի մեծությամբ երկրորդ Կաունաս քաղաքի մերձակայքում:

Սա առաջին դեպքն է, երբ ՆԱՏՕ-ի ինքնաթիռները խոցում են ԱԹՍ Լիտվայի օդային տարածքում: Սարքի ծագումը դեռևս պարզված չէ:

Բալթյան երկրների օդային տարածքի պաշտպանության ՆԱՏՕ-ի առաքելությանը մասնակցող կործանիչները պարեկություն են իրականացնում Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի երկնքում այն ​​պահից ի վեր, երբ այդ պետությունները 2004 թվականին միացան դաշինքին: Reuters-ի տվյալներով՝ այս առաքելության շրջանակում ինքնաթիռներն ավելի վաղ խոցել են ուկրաինական ԱԹՍ-ներ, որոնք շեղվել էին իրենց ուղղությունից. միջադեպերը տեղի են ունեցել Էստոնիայի օդային տարածքում՝ մայիսին, իսկ Լատվիայի օդային տարածքում՝ հունիսին և օգոստոսին:

Լիտվայի բանակը հայտնել է, որ ԱԹՍ-ն խոցվել է Շյաուլյայի ավիաբազայից օդ բարձրացած իտալական կործանիչների կողմից: Դեպքի վայրում հայտնաբերվել են ԱԹՍ-ի բեկորներ, այնտեղ աշխատում են զինվորականներն ու ոստիկանությունը:

«Մենք չենք շտապի եզրակացություններ անել. կանցկացվի հետաքննություն՝ բոլոր հանգամանքները գնահատելու համար: Ակնհայտ է, որ նման միջադեպերի նվազումը քիչ հավանական է: Այս պահին գլխավորն այն է, որ սպառնալիքը չեզոքացվել է և այլևս վտանգ չի ներկայացնում բնակչության համար», - հայտնել են լիտվացի զինվորականները՝ շնորհակալություն հայտնելով դաշնակիցներին օպերատիվ արձագանքի և ճշգրիտ խոցման համար։

Ուկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի ուղղությամբ մեծ հեռահարության ԱԹՍ-ների կիրառմամբ հարձակումները, այդ թվում՝ Բալթյան ծովի տարածաշրջանում: Ուկրաինական ԱԹՍ-ներն ավելի վաղ մուտք են գործել Ֆինլանդիայի, Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածք: Ուկրաինան այդ միջադեպերը բացատրել է ռուսական ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներով, որոնց ազդեցությամբ ԱԹՍ-ների թռիչքի հետագիծը փոխվել է:

Հայերեն English Русский

Սևան համայնքում «Մասնակցային բյուջետավորում-2026» ձևավորված ծրագրերն ավարտական փուլում են

ՆԱՏՕ-ն և Ուկրաինան հուշագիր են ստորագրել Կիևին DIANA ծրագրին հասանելիություն տրամադրելու մասին

Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել Արևմուտքի երկրների վրա

Բելգիայի վարչապետը հրաժարական է ներկայացրել բյուջեի շուրջ բանակցությունների ձախողումից հետո

Վերացվել է Թումայան փողոցում գտնվող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

Վարդաբլուրի միջնակարգ դպրոցի աշակերտներն այցելել են Մարդու իրավունքների պաշտպանի հաստատություն

Ամփոփվել է «Հայաստանի պետական շահերի պաշտպանություն» ուսանողական առաջին դատախաղ-մրցույթը

Չինաստանն աջակցում է Իրանի ինքնիշխանության և անվտանգության պաշտպանությանը. Վան Ի

Green Rock հիմնադրամը Փարիզում մրցանակ է ստացել Դիլիջանում վերարտադրելի զարգացման մոդելի համար

Ադրբեջանը հայտնել է Իրանից թմրանյութերի ներկրման փորձ կանխելու մասին, վնասազերծվել են ԱԹՍ-ներ