Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը

1 րոպեի ընթերցում

Screenshot

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը հիմնանորոգվում է։ 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վարդենիսի Լեռնագործների փողոցի շինաշխատանքներն ընթանում են Մ-10-Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի 9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, որի  պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 977 միլիոն դրամ։ Այն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։

Լեռնագործների փողոցը  հիմնանորոգվում է  1300 գծամետր երկարությամբ և 14500 քմ մակերեսով։  

Այժմ  իրականացվում են բազալտե եզրաքարերի տեղադրման, մայթերի ասֆալտապատման, դիտահորերի բարձրացման, ինչպես նաև շուրջ 14 500 քմ մակերեսի հիմքի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ։

Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի անհրաժեշտ ճանապարհային նշաններով և գծանշմամբ։

Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով օրերս Լեռնագործների փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում