Հիմնանորոգվում է Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի Լեռնագործների փողոցը հիմնանորոգվում է։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Վարդենիսի Լեռնագործների փողոցի շինաշխատանքներն ընթանում են Մ-10-Սևան-Մարտունի-Վարդենիս-ՀՀ սահման միջպետական նշանակության ճանապարհի 9 կիլոմետրանոց հատվածի հիմնանորոգման ծրագրի շրջանակներում, որի պայմանագրային արժեքը կազմում է 1 միլիարդ 977 միլիոն դրամ։ Այն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Լեռնագործների փողոցը հիմնանորոգվում է 1300 գծամետր երկարությամբ և 14500 քմ մակերեսով։
Այժմ իրականացվում են բազալտե եզրաքարերի տեղադրման, մայթերի ասֆալտապատման, դիտահորերի բարձրացման, ինչպես նաև շուրջ 14 500 քմ մակերեսի հիմքի և ասֆալտբետոնե ծածկի կառուցման աշխատանքներ։
Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի անհրաժեշտ ճանապարհային նշաններով և գծանշմամբ։
Շինարարական աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով օրերս Լեռնագործների փողոցի շինհրապարակ է այցելել Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։