Պուտինը և Մոդին քննարկել են երկկողմ համագործակցությունն առանցքային բնագավառներում

1 րոպեի ընթերցում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին քննարկել են երկրների միջև երկկողմ համագործակցությունը բոլոր առանցքային բնագավառներում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Մոդին գրել է X հարթակում։

«Ուրախ եմ Դելիում հանդիպել նախագահ Պուտինին՝ Բիշքեկում մեր հանդիպումից երկու շաբաթից էլ պակաս ժամանակ անց։ Այսօրվա հանդիպման ընթացքում քննարկեցինք հետևյալ հարցերը՝ առևտրային կապերի սերտացումը, այդ թվում՝ «Տնտեսական համագործակցության ծրագիր 2030»-ի իրականացումը, համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, էներգետիկան, տեխնոլոգիաները, պաշտպանությունը, մշակույթը և այլն», - գրել է վարչապետը։

Քննարկման թեմաներից մեկն էլ եղել է BRICS-ում Հնդկաստանի նախագահության ընթացքում երկրի ջանքերն՝ ուղղված մոլորակի բարեկեցության խթանմանը։

Պուտինը Նյու Դելի է ժամանել BRICS-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, որը տեղի կունենա սեպտեմբերի 12-13-ին։

Իրան

BRICS-ի երկրների ղեկավարները ժամանում են Հնդկաստան՝ երկօրյա գագաթնաժողովին ընդառաջ

Հայերեն Русский