Բուլղարական նորարարական ընկերություններից մեկը միացել է եվրոպական կոնսորցիումին՝ գործարկելով ՓՄՁ-ների համար անվճար հարթակ. BTA

3 րոպեի ընթերցում

Հոդվածը հրապարակվում է «Արմենպրես»-ի և BTA-ի միջև ստորագրված համաձայնագրի շրջանակում։

Եվրոպական կոնսորցիումներից մեկը, որի կազմում ընդգրկված է բուլղարական «Digital Innovation Hub Trakia»-ն, սեպտեմբերի 11-ին գործարկել է անվճար, բաց կոդով հարթակ՝ օգնելու եվրոպական փոքր և միջին ձեռնարկություններին (ՓՄՁ-ներ) կատարել ԵՄ Կիբերդիմացկունության ակտի (Cyber ​​Resilience Act) պահանջները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին կոնսորցիումից հայտնել են Բուլղարիայի ազգային լրատվական գործակալությանը (BTA)։

Հարթակը կոչվում է «Open Source Cybersecurity Resilience Act Tools» (OSCRAT)։

Կիբերդիմացկունության ակտն ուժի մեջ է մտել 2024 թ. դեկտեմբերի 10-ին, իսկ դրանով սահմանված հիմնական պարտավորությունների կատարումը պետք է սկսվի 2027 թ. դեկտեմբերի 11-ից։ Թվային տարրեր, այդ թվում՝ ծրագրային ապահովում և սարքակազմ պարունակող արտադրանքին առնչվող խոցելիությունների և լուրջ միջադեպերի վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պահանջներն ուժի մեջ են մտնում 2026 թ. սեպտեմբերի 11-ից։

Ըստ հարթակը ստեղծողների՝ այն գործիքներ է տրամադրում իրավական գնահատումների, կիբերանվտանգության ռիսկերի, ծրագրային բաղադրիչների բնութագրերի, խոցելիությունների, միջադեպերի և համապատասխանության վերաբերյալ փաստաթղթերի կառավարման համար։

Կոնսորցիումը հայտնել է, որ OSCRAT-ը լուծում է եվրոպական ՓՄՁ-ների համար առկա կարևորագույն խնդիրներից մեկը՝ կիբերանվտանգության գնալով ավելի բարդացող պարտավորությունները վերածել ամենօրյա կառավարելի գործընթացների՝ ավելի քիչ ռեսուրսներով, քան խոշոր կազմակերպությունների դեպքում։ Հարթակը Կիբերդիմացկունության ակտի պահանջները վերածում է գործնական աշխատանքային ընթացակարգերի, հավելել են նրանք։

Եվրոպական հանձնաժողովը ֆինանսավորում է OSCRAT-ի մշակումը «Digital Europe» ծրագրի միջոցով։ Բացի «Digital Innovation Hub Trakia»-ից, կոնսորցիումի կազմում ընդգրկված են իտալական «PMF Research» ընկերությունը, լեհական «Lukasiewicz Research Network»-ը, ռումինական «Oves Enterprise» և «Enersec» ընկերությունները, ինչպես նաև էստոնական «Unicis.Tech»-ը։

Հայերեն Русский

Ռուսաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարները քննարկել են ռազմավարական գործընկերության ամրապնդումը

ERNA գիտության փառատոնին և COP17-ին ընդառաջ կանցկացվի «Զրույցներ բնության հետ» միջոցառումը

Անկլավների վերաբերյալ այս պահի դրությամբ որևէ պայմանավորվածություն չկա․ վարչապետ

Վուչիչը հայտարարել է սեպտեմբերի վերջին հրաժարական տալու մասին

Թարմ շնչով «Ռոմեո և Ջուլիետ», նոր ներկայացումներ և համագործակցություններ. Սունդուկյանի անվան թատրոնը մեկնարկում է 105-րդ թատերաշրջանը

Նարեկ Կարապետյանն ու Արամ Վարդևանյանը Սերգեյ Կոպիրկինի հետ քննարկել են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների խորացման վերաբերող հարցեր

Հայաստանի ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավարն ու քարտուղարը հանդիպել են ՀՀ-ում ՌԴ դեսպանին

Ռուսաստանը և Հնդկաստանը փաստաթղթեր են պատրաստել ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցության վերաբերյալ

Եվրահանձնաժողովը հավանություն է տվել Կիևին 6,1 մլրդ եվրոյի հատկացմանը ՀՕՊ միջոցների համար

ՀՀ գլխավոր դատախազությունն ու Եվրոպական դատախազությունը ստորագրել են համագործակցության մասին պայմանավորվածություն