Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է դպրոցները փակելու մասին խոսույթին և կլաստերային դպրոցների անհրաժեշտությանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 11-ի նիստում անդրադարձել է դպրոցները փակելու վերաբերյալ խոսույթին՝ նշելով, որ հատկապես ընտրություններից առաջ մեծ ճնշում է եղել կլաստերային դպրոցների ստեղծման ծրագրի վերաբերյալ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նշել է, որ խոսքը մի քանի գյուղերի սպասարկող դպրոցների մասին է։

 «Մի քանի գյուղերի համար կլաստերային դպրոցների կառուցման որոշումները մենք կայացրել ենք բոլորովին այլ նպատակներով։ Տարբեր համայնքներ այցելելով՝ աշխատել ենք նաև դպրոցներ մտնել։ Երբ մտել ենք այդ դպրոցներ, մենք տեսել ենք, որ այդ դպրոցներում հնարավոր չէ կրթական պրոցես կազմակերպել և՛ ֆիզիկական ենթակառուցվածքի, և՛ կադրային բազայի առումով»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ այդ իրավիճակում որոշում է կայացվել ունենալ կլաստերային դպրոցներ և ապահովել մի քանի բնակավայրերից երեխաների տեղափոխումը պետության հաշվին։ «Որպեսզի բոլոր երեխաներն ունենան կրթական հավասար միջավայր և հավասար պայմաններ»,-ասել է վարչապետը, հավելելով, որ դպրոցը փակելու խոսույթը հատկապես ընտրություններից առաջ շատ մեծ ճնշում էր. «Ես շատ ուրախ եմ, որ մենք այդ ճնշումներին չենք տրվել»։

Կլաստերային դպրոցների ստեղծումը Հայաստանի կրթական համակարգի խոշոր ռազմավարական բարեփոխումներից է, որի նպատակն է փոքրաթիվ աշակերտներ ունեցող գյուղական դպրոցների վերակազմակերպումը և կրթության որակի բարձրացումը։ Այս ծրագրով նախատեսվում է ավելի քան 180 փոքր դպրոցների աշակերտների կրթությունը կենտրոնացված եղանակով կազմակերպել մոտ 100 խոշորացված ուսումնական հաստատություններում (կլաստերներում)։

Կրթություն

Դպրոցներ տանող 14 ճանապարհների կառուցման և հիմնանորոգման համար կառավարությունը կհատկացնի 1 մլրդ 98 մլն դրամ

Հայերեն English Español

Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում տեղի է ունեցել պայթյուն, տուժածներ չկան

Արսեն Թորոսյանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաժողովի շրջանակում մասնակցել է նախարարական պանելային քննարկման

ՆԱՏՕ-ն հայտնել է, որ PURL ծրագրի շրջանակում Ուկրաինային զենքի մատակարարումներն ընթանում են ըստ ժամանակացույցի

Շտայնմայերը Չինաստանին կոչ է արել ազդեցություն գործադրել ՌԴ-ի վրա՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Չեխիան և Հունգարիան ծրագրում են կառուցել 10 միլիարդ եվրո արժողությամբ արագընթաց երկաթուղի

Գերմանիայում ձերբակալվել են Starlink-ի օբյեկտները հրկիզելու մեջ կասկածվող անձինք

Մարվեց և շրջանառության մեջ դրվեց COP17-ի թեմային նվիրված մեկ նամականիշով նոր գեղաթերթիկ

Air France-ը մինչև դեկտեմբերի 12-ը երկարաձգել է դեպի Էր Ռիադ իր չվերթների դադարեցումը

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ