1 րոպեի ընթերցում
Screenshot
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում ընթանում են Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի միջին նորոգման աշխատանքները։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 179 միլիոն 970 հազար դրամ, որն ամբողջությամբ հատկացվում է պետբյուջեի միջոցներից։
Արդեն կատարվել են փոսային նորոգման, հարթեցման, կողնակների բարեկարգման և շուրջ 22 հազար քմ մակերեսով նոր ասֆալտբետոնե ծածկի տեղադրման աշխատանքները։
Այս պահին աշխատանքներն ընթանում են ճանապարհի կողային առուների և վաքերի վերանորոգման ուղղությամբ։ Ծրագրի ավարտին ճանապարհը կկահավորվի նաև անհրաժեշտ նշաններով։
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը Սևան-Վարսեր մարզային նշանակության ճանապարհի 3,3 կմ հատվածում իրականացվող միջին նորոգման աշխատանքների ընթացքին օրերս ծանոթացել է տեղում։