ԱՄՆ-ն Իրանին աջակցելու համար պատժամիջոցներ է սահմանել մի շարք կազմակերպությունների և անհատների նկատմամբ
2 րոպեի ընթերցում
Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել Իրաքի, Լիբանանի և Արաբական Միացյալ Էմիրությունների մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց նկատմամբ՝ Իրանի հետ ենթադրյալ կապերի համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրությունը տարածվել է Ֆինանսների նախարարության կայքում:
«Այսօր «Տնտեսական վտարանդի» գործողության շրջանակներում ԱՄՆ ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկողության վարչությունը (OFAC) միջոցներ է ձեռնարկել այն ցանցերի դեմ, որոնք իրանական ռեժիմին թույլ են տալիս քաոս սերմանել Մերձավոր Արևելքում իր ահաբեկիչ հովանավորյալ ուժերի միջոցով։ Այսօրվա գործողությունը թիրախավորում է այն կազմակերպություններին ու մասնավոր անձանց, որոնք աջակցում են «Քաթայիբ Հեզբոլլահ»-ին և «Հեզբոլլահ»-ին», - հաղորդում է գերատեսչությունը։
Պատժամիջոցների ցուցակում ներառվել է տասներեք մարդ, այդ թվում՝ Իրաքի քաղաքացիներ, որոնք կապված են «Քաթայիբ Հեզբոլլահ» խմբավորման հետ, և Լիբանանի քաղաքացիներ՝ կապված «Հեզբոլլահ»-ի հետ։
Պատժամիջոցների տակ են հայտնվել «Քաթայիբ Հեզբոլլահ»-ի չորս հրամանատար ու անդամ, ինչպես նաև հինգ ընկերություն ու ֆինանսական հաստատություն։