Աշխարհ

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

1 րոպեի ընթերցում

Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ ոստիկանական գործողություն է իրականացվել

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում, Ուկրաինայի գլխավոր հյուպատոսության մոտ, ոստիկանական խոշոր գործողություն է իրականացվել։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Stern.de-ն։ 

«Դյուսելդորֆում Ուկրաինայի գլխավոր հյուպատոսությունում ծագել է անորոշ բնույթի պոտենցիալ վտանգավոր իրավիճակ»,- հայտնել է Դյուսելդորֆի ոստիկանությունը։

Նշվում է, որ գործողությունն իրականացվել է անմիջապես շենքի մոտ։ Իրավապահ մարմինների ներկայացուցիչները մանրամասներ չեն հայտնել։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում