PISA հետազոտության արդյունքները փաստում են՝ կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ. ԿԳՄՍՆ

3 րոպեի ընթերցում

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը վատահեցնում է՝ PISA հետազոտության արդյունքները փաստում են, որ Հայաստանում կրթության բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ԿԳՄՍ նախարարությունն այդ մասին հաղորդագրություն է տարածել։

Նշվում է, որ հետազոտության արդյունքները մի կողմից բացահայտում են Հայաստանի կրթական համակարգում առկա խնդիրները, մյուս կողմից՝ փաստում, որ ոլորտում մեկնարկած բարեփոխումներն ընթանում են ճիշտ ուղղությամբ։

Ի՞նչ է արվել այսպիսի պնդման համար

Անցում՝ գիտելիքի վրա հիմնված չափորոշչից դեպի կարողունակությունների վրա հիմնված չափորոշչի, 

Համաշխարհային բանկի գնահատմամբ՝ Տավուշում, որտեղ փորձարկվել է նոր չափորոշիչը, մաթեմատիկայի և բնագիտության արդյունքներում դրական միտում է գրանցվել, 

Նոր չափորոշչով սովորած առաջին շրջանավարտների ավարտական քննության արդյունքներն ավելի բարձր են,

Հանրակրթության նոր պետական չափորոշիչն այս ուսումնական տարվանից ամբողջությամբ ներդրված է 1-12-րդ դասարաններում,

ԲՏՃՄ ուսուցիչների հավելավճարի տրամադրում՝ 25 տոկոս,

Ընթերցանության խթանումը Կառավարության 2026-2031թթ․ ծրագրի նպատակներից է,

Յուրաքանչյուր երրորդ ուսուցիչն անցել է կամավոր ատեստավորում (200 հազար դրամ դրույքաչափ, որին գումարվում է 30-50 տոկոս հավելավճար),

Գյուղական մինչև 100 սովորող ունեցող դպրոցների ուսուցիչների հավելավճար․ անկախ դասավանդած դասաժամերից՝ մինչև 1 դրույք աշխատավարձ,

Տարակարգի համակարգի բարելավում (մինչև 50 տոկոս հավելավճար),

Կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը տարեցտարի աճել է՝ 2018 թվականի համեմատ 2026 թվականին կազմելով մոտ 180 տոկոս՝ շուրջ 354 մլրդ դրամ, որի հիմնական մասը՝ մոտ 301 մլրդ դրամը, կազմում է հանրակրթության ֆինանսավորումը,

Դպրոցաշինության ծրագիր․ մինչև 2026 թվականը կառուցվող և հիմնանորոգվող նոր դպրոցներից 226-ն արդեն պատրաստ են, մնացածը  պատրաստ կլինեն մինչև տարեվերջ։ Զուգահեռաբար՝  հաստատվել է  հաջորդ 300 դպրոցի ծրագիրը.  հաստատությունների ցանկն այժմ քննարկվում է, Դպրոցների 86 տոկոսն ունի ԲՏՃՄ լաբորատորիաներ,

Նվազել են ուսուցիչների թափուր տեղերը. 2023թ. շուրջ 1400 թափուր տեղի փոխարեն 2025 թ. առկա է շուրջ 700 թափուր տեղ,

Վերջին 2 տարում շուրջ 4000  նոր ուսուցիչ է մուտք գործել դպրոց, որոնց 80 տոկոսը՝ մինչև 45 տարեկան։

Ավելին՝ հետևյալ հղմամբ։

Հայերեն English Русский