Իրան

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

1 րոպեի ընթերցում

Իրանական ավիրահարվածներից ամերիկյան ռազմական ինքնաթիռներ են վնասվել Հորդանանի ռազմաբազայում

Իրանական հարվածների հետևանքով Հորդանանի Մուվաֆֆաք Սալթի ռազմակայանում ամերիկյան մի քանի ռազմական ինքնաթիռ է վնասվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին CBS News-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Դրանց տեղեկություններով՝ մոտ ութ F-15 կործանիչ թեթև վնասվել է, սակայն դրանք կրկին շահագործման են հանձնվել։

Անանունության սկզբունքով տեղեկությունը հայտնած աղբյուրները հայտնել են, որ  հարվածներից վնասվել է նաև A-10 Thunderbolt գրոհիչ ինքնաթիռը, որը հայտնի է «Warthog» անվամբ։ Ինքնաթիռը կորցրել է թևերից մեկը։

Հորդանանում Իրանի հարվածների հետևանքով ԱՄՆ քաղաքացիների շրջանում զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։

ԱՄՆ-ի հայտարարության համաձայն՝ երեքշաբթի ամերիկյան ուժերը հարվածել էին իրանական հինգ տանկերների՝ ի պատասխան Իրանի կողմից ԱՄՆ ռազմածովային ուժերի ռազմանավին հասցված հարվածի։ Ի պատասխան՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել էր ութ տանկերների և երկու ռազմանավերի ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին՝ ներառյալ Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմակայանը։

CBS News-ի տեղեկություններով՝ Հորդանանում տեղակայված ամերիկյան ուժերը իրանական հարվածներից պաշտպանվելու համար արձակել են ավելի քան 30 Patriot հրթիռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում