ՀՀ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար. Սարգիս Խանդանյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հակադարձում է ադրբեջանական կողմից հնչող հայտարարություններին, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման միակ խոչընդոտը Հայաստանի Սահմանադրությունն է։

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը սեպտեմբերի 9-ին ադրբեջանական ԶԼՄ-ների հետ ճեպազրույցում հայտարարել է, որ Բաքվի դիրքորոշումը շարունակում է անփոփոխ մնալ առ այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի վերջնականացման համար Հայաստանը պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Բայրամովը հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ մինչև այս տարվա վերջ նոր Սահմանադրության տեքստը կներկայացվի հանրությանը՝ շեշտելով, որ նոր Սահմանադրությունն ընդունելու ժամկետը Հայաստանի ներքին հարցն է։

Սարգիս Խանդանյանը վստահեցնում է՝ Հայաստանի Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Խանդանյանը նաև շեշտել է, որ Հայաստանն Ադրբեջանի հետ Սահմանադրության փոփոխության հարց չի քննարկում, քանի որ նոր Սահմանադրության ընդունումը Հայաստանի ներքին օրակարգի հարց է։

«Ինչ վերաբերում է Ադրբեջանի մտահոգություններին Հայաստանի Սահմանադրության հետ կապված, մենք շարունակում ենք պնդել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը ամբողջությամբ փարատում է այդ մտահոգությունները՝ հաշվի առնելով, որ այդ համաձայնագիրն իր եզրակացությունն է ստանալու Հայաստանի Սահմանադրական դատարանում։ Սահմանադրությունը որևէ կերպ խոչընդոտ չէ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Խանդանյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում նախաստորագրել են խաղաղության համաձայնագիրը։ Համաձայնագրի 12-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է. «Կողմերն իրենց երկկողմ հարաբերություններում կառաջնորդվեն միջազգային իրավունքով և սույն Համաձայնագրով: Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներպետական օրենսդրության դրույթները՝ որպես սույն Համաձայնագրի չկատարման հիմնավորում»:

Հայերեն English Русский Türkçe

Կաշառք ստանալու և տալու դեպքերի առթիվ քրեական գործով կալանավորվել է ՀԿԱԾ Շիրակի ստորաբաժանման պետը

«Ահա սքրինշոթը, գումարը փոխանցվել է». IDBank-ը զգուշացնում է կեղծ փոխանցումների միջոցով իրականացվող զեղծարարությունների մասին

Գրոսին անընդունելի է համարել Զապորոժիեի ԱԷԿ-ի վրա հարձակումը, որի հետևանքով կա զոհ

Երևանի մի խումբ փրկարարներ արժանացել են պարգևների

Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ

Վենսը վստահեցրել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև հակամարտությունը հավերժ չի շարունակվելու

Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդգծել է կենսաբազմազանության պահպանության և բնական ռեսուրսների կայուն կառավարման կարևորությունը խաղաղության ամրապնդման գործում

Դավիթ Թադևոսյանն ու Խալիլ Շիրղոլամին քննարկել են Հայաստանի և Իրանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Հութիները հայտնել են Սաուդյան Արաբիայում նավթային օբյեկտներ և օդանավակայաններ թիրախավորելու մասին

Այստեղ մի քիչ տարբեր եմ, ենգիբարյանական եմ. Վարդան Պետրոսյանն իր կյանքի էջերն ընթերցողին է ներկայացնում «Նամակներ Փարիզից» գրքով