Ռուբիոն հայտնել է, որ Մոսկվայում և Կիևում քննարկվել են բովանդակալից առաջարկներ

2 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոլումբիա այցի ժամանակ հայտարարել է, որ Մոսկվայում և Կիևում ԱՄՆ բանագնացներ Սթիվ Ուիոքոֆի և Ջարեդ Քուշների մասնակցությամբ անցկացված խորհրդակցություններում քննարկվել են նոր, բովանդակալից առաջարկներ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է News24 ալիքը։

«Չեմ ցանկանում դրանք (խմբ.՝ քննարկումները) բնութագրել որպես լավ կամ վատ, արդյունավետ կամ ոչ արդյունավետ, բայց դրանք բովանդակալից էին։ Քննարկվել են նոր գաղափարներ.... Այնուամենայնիվ, հանգստյան օրերին եղել են բովանդակալից քննարկումներ թե՛ Կիևում, թե՛ Մոսկվայում, և հուսով եմ՝ դրա հիման վրա մենք կարող են ստեղծել ուղի՝ վերսկսելու բանակցությունները, որոնցում Միացյալ Նահանգները միշտ ցանկացել է միջնորդի դեր կատարել», - ասել է նա՝ շեշտելով, որ երկու կողմերն էլ ունեն արտահայտված կարմիր գծեր։

Ռուբիոն նշել է, որ իր կարծիքով՝ առաջիկա շաբաթներին կա հնարավորություն մշակելու հետագա գործողությունների պլան։

«Կարծում եմ՝ հնարավորություն կա առաջիկա մի քանի շաբաթվա ընթացքում մշակելու ճանապարհային քարտեզ՝ բանակցությունները վերսկսելու և, հնարավոր է, հասնելու այնպիսի լուծման, որն ընդունելի կլինի երկու կողմերի համար, քանի որ (խմբ.՝ հակամարտության) ավարտի համար հենց դա է անհրաժեշտ», - ասել է Ռուբիոն։  

Ուիթքոֆը և Քուշները սեպտեմբերի 5-ին այցելել են Մոսկվա, որտեղ նրանց ընդունել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Հաջորդ օրը նրանք Կիևում հանդիպել են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ։ Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սեպտեմբերի 8-ին հեռախոսազրույց են ունեցել։

Միացյալ Նահանգներ

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Հայերեն Русский

Քվեարկության գաղտնիությունը խախտելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Պակիստանը պատրաստ է պատասխանել Սաուդյան Արաբիայի դեմ հութիների հարձակումներին՝ ըստ Մեքքայի համաձայնագրի

Ծովինար Վարդանյանն ընտրվեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահի տեղակալ

Գևորգ Պապոյանն ու Էսսա Քազիմն անդրադարձել են Գյումրիի «չոր նավահանգիստ» նախագծում «DP World»-ի հնարավոր ներգրավվածությանը

«ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի նախնական փուլերին 951 դպրոցի 4244 աշակերտ է մասնակցել

ՀՀ ԱԺ նախագահն ու Բրազիլի դեսպանը քննարկել են տնտեսական համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Երևանի քաղաքապետարանը քաղաքը մաքրող նոր փուշեկուլներ է ձեռք բերել

Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածներից երկու կողմում գրանցվել են զոհեր և վիրավորներ

Գեղարքունիքի մարզում կաշառք տալու գործով կան կալանավորվածներ

Թուրքիան աջակցություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու՝ 12 երկրների քայլերին