Միացյալ Նահանգներ

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով  «ՌԻԱ Նովոստին», այս մասին հայտնել  է  ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Հեռախոսազրույցը տևել է ուղիղ մեկ ժամ, այն եղել է կառուցողական և բավական անկեղծ»,- լրագրողներին ասել է Ուշակովը։

Նրա խոսքով՝ երկու առաջնորդները դրական են գնահատել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները։

Ուշակովի խոսքով՝ կողմերը մանրամասն և օբյեկտիվ վերլուծել են Ուկրաինայում ընթացող հակամարտության գոտում տիրող իրավիճակը։

Նա նշել է, որ այս ուղղությամբ աշխատանքը կշարունակվի, իսկ Պուտինն ու Թրամփը պայմանավորվել են պահպանել կապը։

Միաժամանակ, ԱՄՆ նախագահը շեշտել է Ուկրաինայում հակամարտությունն ավարտելու անհրաժեշտությունը, ինչը, նրա խոսքով, ինչը հեռանկարներ կբացի հարաբերությունների վերականգնման համար:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում