Ամերիկյան նավերի դեմ ցանկացած հարձակմանն ի պատասխան Իրանը լցանավ կկորցնի. Ռուբիո
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կոլումբիա այցի ժամանակ անդրադարձել է Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությանը՝ նշելով, որ ԱՄՆ-ն Իրանի հարձակումներին կպատասխանի՝ խորտակելով իրանական լցանավերը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ նրա զրույցի տեսանյութը տարածել է News24 ալիքը։
«Իրանը շարունակում է փորձել հարվածել ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի, և ամեն անգամ, երբ նրանք անում են դա կամ փորձում են դա անել, նրանք կկորցնեն լցանավեր: Կարծում եմ՝ դուք դա այսօր կրկին կտեսնեք», - ասել է նա։
Այս հայտարարության ֆոնին Իրանը և ԱՄՆ-ն նոր հարվածներ են փոխանակել։ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ բալիստիկ հրթիռներ է արձակել Հորդանանում գտնվող ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ, ինչպես նաև 10 նավ է թիրախավորել։ ԱՄՆ-ն էլ հայտարարել է, որ խորտակել է իրանական հինգ նավթատար լցանավ։