Կատարը և գործընկերները աշխատում են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների վերսկսման ուղղությամբ
1 րոպեի ընթերցում

Կատարը տարածաշրջանային գործընկերների և Չինաստանի հետ միասին ջանքեր է ներդնում Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների վերսկսման համար, մամուլի ասուլիսում հայտնել է երկրի Արտաքին գործերի նախարարության ԶԼՄ-ների հարցով վարչության ղեկավար Իբրահիմ ալ Հաշեմին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։
«Մենք գործում ենք տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների, այդ թվում՝ Չինաստանի հետ միասին՝ ճգնաժամին վերջ դնելու և տարածաշրջանում էսկալացումը դադարեցնելու նպատակով երկխոսությունը վերսկսելու ուղղությամբ», - ասել է ալ Հաշեմին։
Նրա խոսքով՝ Հորմուզի նեղուցի բացումն իրենից առավել մեծ կարևորություն է ներկայացնում տարածաշրջանի բոլոր կողմերի համար։
Կարդացեք հոդվածը` Русский