Ռուսաստանն ակնկալում է Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսում. Պեսկով
2 րոպեի ընթերցում
Մոսկվան ակնկալում է ուկրաինական ճգնաժամի լուծման շուրջ եռակողմ բանակցությունների վերսկսում Վաշինգտոնի և Կիևի հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ Հնդկաստանի զանգվածային լրատվամիջոցների համար ճեպազրույցում՝ Նյու Դելիում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովի նախօրյակին:
«Լուրջ աշխատանք է տարվում: Ամերիկացի բանագնացները շատ ժամանակ և ջանքեր են ծախսում՝ այս օրերին ճանապարհորդելով Մոսկվայի և Կիևի միջև, փոխանցելով երկու կողմերի դիրքորոշումները: Մենք հույս ունենք, որ այդ հարցում կլինեն որոշակի տեղաշարժեր: Մենք ակնկալում ենք եռակողմ ձևաչափով բանակցությունների վերսկսում Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի մասնակցությամբ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Սեպտեմբերի 5-ին և 6-ին Մոսկվա և Կիև կատարած այցերից և Ռուսաստանի ու Ուկրաինայի նախագահների հետ հանդիպումներից հետո ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել է կողմերի հետ բանակցություններում «էական առաջընթացի», այդ թվում՝ նոր եռակողմ բանակցությունների անցկացման ուղղությամբ առաջխաղացման մասին։