Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն Գավառի համայնքապետարանի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպել է «Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոնը, որը հյուրընկալել է մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ հյուրերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնն ուղեկցվել է տաղավարներում ներկայացված ու Գավառին բնորոշ ուտեստների ցուցահանդես-վաճառքով, ավանդական ուտեստների՝ Գավառի քյուֆթայի, փախլավայի, արիշտայի, այլ սննդամթերքի պատրաստման վարպետաց դասերով, ավանդական խաղերով,ազգային պարերի վարպետաց դասերով, Գավառ համայնքի արվեստի և երաժշտական դպրոցների սաների ելույթներով ու  հյուրասիրությամբ:

Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողներ։

«Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ նախագահ Լալա Մկրտչյանընշում է, որ  գաստրոփառատոնը Գավառում կդառնա ավանդական՝ նպաստելով թե՛ զբոսաշրջության, թե՛ տեղական մթերքի արտադրության իրացման զարգացմանը։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում