Մարզեր

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն

2 րոպեի ընթերցում

Գավառ համայնքում անցկացվեց գաստրոփառատոն

Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքում «Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ-ն Գավառի համայնքապետարանի աշխատակազմի հետ համատեղ կազմակերպել է «Գաստրոփառատոն Գավառ. Գավառի համն ու հոտը» փառատոնը, որը հյուրընկալել է մայրաքաղաքից ու Հայաստանի տարբեր մարզերից ժամանած բազմաթիվ հյուրերի։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գավառի համայնքապետարանի աշխատակազմից, փառատոնն ուղեկցվել է տաղավարներում ներկայացված ու Գավառին բնորոշ ուտեստների ցուցահանդես-վաճառքով, ավանդական ուտեստների՝ Գավառի քյուֆթայի, փախլավայի, արիշտայի, այլ սննդամթերքի պատրաստման վարպետաց դասերով, ավանդական խաղերով,ազգային պարերի վարպետաց դասերով, Գավառ համայնքի արվեստի և երաժշտական դպրոցների սաների ելույթներով ու  հյուրասիրությամբ:

Փառատոնին մասնակցել են Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Գավառ համայնքի ղեկավար Գուրգեն Մարտիրոսյանը, մարզպետի և Գավառի համայնքապետարանի աշխատակազմերի, կրթամշակութային հաստատությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սննդամթերքի արտադրությամբ զբաղվողներ։

«Սարվոր» զբոսաշրջային, սոցիալ-կրթական, բնապահպանական ՀԿ նախագահ Լալա Մկրտչյանընշում է, որ  «Գաստրոփառատոն»-ը Գավառում կդառնա ավանդական՝ նպաստելով թե՛ զբոսաշրջության, թե՛ տեղական մթերքի արտադրության իրացման զարգացմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում