Միացյալ Նահանգներ

Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել

2 րոպեի ընթերցում

Հարավային Կորեայի ՊՆ ղեկավարը ԱՄՆ-ի և ԿԺԴՀ-ի միջև երկխոսության վերսկսման հույս է հայտնել

Հարավային Կորեայի պաշտպանության նախարար Ան Գյու Բեկը հույս է հայտնել, որ Հյուսիսային Կորեայի և Միացյալ Նահանգների միջև երկխոսությունը կվերսկսվի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Ես մեծ հույս ունեմ, որ նախագահ Թրամփի և հյուսիսկորեացի ղեկավար Կիմ Չեն Ընի միջև երկխոսությունը պտուղներ կտա, չնայած զանազան դժվարություններին», - ասել է Ան Գյու Բեկը Սեուլում կայացած «Սեուլի պաշտպանության երկխոսություն» հարթակի առաջին լիագումար նիստի ժամանակ։

Նա նշել է, որ Հարավային Կորեայի կառավարությունը կշարունակի պայմաններ ստեղծել Փհենյանի հետ երկխոսության համար։

Որպես օրինակ նախարարը նշել է Հյուսիսային Կորեայի ուղղությամբ տեղադրված բարձրախոսների ապամոնտաժումն ու դրանց աշխատանքի դադարեցումը և Պեկմա բարձունքի շրջանում զոհվածների մասունքների որոնման աշխատանքների վերսկսումը։

Նրա կարծիքով՝ զսպումը և երկխոսությունը պետք է ընթանան ձեռք ձեռքի տված։

«Խաղաղության չի կարելի հասնել միայն ռազմական հզորության ամրապնդման հաշվին», - հավելել է նա։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ հույս ունի այս տարի ավելի ուշ հանդիպում անցկացնել Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընի հետ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում