Աշխարհ

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի

1 րոպեի ընթերցում

Նեպալում սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի

Նեպալում Չինաստանի հետ սահմանին տեղի ունեցած սողանքի զոհերի թիվը հասել է 1355-ի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-, այդ մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը՝ հղում անելով Նեպալի ոստիկանությանը:

Ավելի վաղ ստացվել էր տեղեկատվություն 1344 մարդու մահվան մասին: Անհետ կորած է համարվում մոտավորապես 4,8 հազար մարդ:

Տարերային աղետը տեղի է ունեցել Նեպալի հյուսիսում օգոստոսի 26-ի առավոտյան, հեղեղման պատճառ է դարձել ձնահյուսը: Լեռնային ապարի հզոր հոսքը վիթխարի արագությամբ  գետի հունով հաղթահարել է ավելի քան 70 կիլոմետր՝ հանգեցնելով մեծ հեղեղումների: Վերջին տվյալներով՝ Չինաստանում զոհվել է 43 մարդ, իսկ 519-ը համարվում է անհետ կորած:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում