Աշխարհ

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

1 րոպեի ընթերցում

Հութիները Սաուդյան Արաբիային սպառնացել են պատասխան գործողություններով

Եմենի հութիների զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ Յահյա Սարին հայտարարել է, որ Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի գործողությունները անպատասխան և անպատիժ չեն մնա։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սարին այս մասին գրել է X-ի իր պաշտոնական էջում։

Նրա պնդմամբ՝ Եմենի շրջափակմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան սրել է իրավիճակը՝ օդային հարվածներ հասցնելով և կոտորածներ իրականացնելով, որոնցից վերջինը, ըստ նրա, տեղի է ունեցել Ալ Ջաուֆի նահանգում։

Սարին նաև Սաուդյան Արաբիային մեղադրել է Եմենի տարածքում հետախուզական թռիչքներ իրականացնելու և հութիներին հակադրվող ուժերին տարբեր տեսակի սպառազինություն մատակարարելու մեջ։

«Սաուդյան թշնամին պետք է կրի Եմենի ժողովրդի դեմ իր հանցագործությունների հետևանքները»,- հայտարարել է հութիների ռազմական խոսնակը։

Սաուդյան Արաբիան դեռևս չի արձագանքել մեղադրանքներին։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում