Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ հակամարտության ավարտից հետո ԱՄՆ-ում նավթի գները կտրուկ կնվազեն
1 րոպեի ընթերցում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կանխատեսել է, որ նավթի գները կտրուկ կնվազեն Իրանի հետ հակամարտության ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա գրել է Truth Social հարթակում։
«Նավթի գները կտրուկ անկում կապրեն, ինչպես մնացած ամեն ինչինը, (բայց ավելի շատ), երբ մենք հաղթենք Իրանի հետ պատերազմում։ Երեք դոլար մեկ գալոնի համար, բայց, ի վերջո, երկու դոլարից պակաս մեկ գալոնի համար», - գրել է Թրամփը։
Նա հավելել է, որ գների անկումը տեղի կունենա արագ։
Թրամփը կրկին նշել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ունենա»։
Կարդացեք հոդվածը` Русский