Ֆրանսիայում Ռենուարի թանգարանից գողացել են 4 նկար՝ 9 միլիոն եվրո արժողությամբ
1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի հարավային Կանյե-սյուր-Մեր քաղաքում գտնվող Պիեռ-Օգյուստ Ռենուարի թանգարանից գողացել են չորս նկար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է TF1 հեռուստաալիքը։
Դեպքի վայրից ստացված տեսագրությունների համաձայն՝ սեպտեմբերի 8-ին վաղ առավոտյան երկու անհայտ անձինք մտել են թանգարան և շրջանակներից կտրել-հանել նկարները։ Ոստիկանությունը տեղեկացվել է տեղական ժամանակով ժամը 6:00-ից կարճ ժամանակ առաջ, երբ միացել է ահազանգը։
Կանյե-սյուր-Մերի քաղաքապետի հայտարարության համաձայն՝ գողերը փախուստի ժամանակ թողել են չորս նկարներից մեկը: Գողացված աշխատանքների արժեքը գնահատվում է 9 միլիոն եվրո։
Թանգարանի հավաքածուն, Ռենուարի տասներեք նկարներից բացի, ներառում է նաև մի շարք այլ նկարիչների աշխատանքներ, ինչպիսիք են Արիստիդ Մայոլը, Պիեռ Բոնարը և Ռաուլ Դյուֆին։
Թե ում գործերն են գողացվել թանգարանից, չի հաղորդվում։