Իրան

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

2 րոպեի ընթերցում

Իրանը սպառնացել է թիրախավորել ամերիկյան նավթային ընկերություններն իր օբյեկտներին հարվածելու դեպքում

Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը զգուշացրել է ամերիկյան էներգետիկ ընկերությունների դեմ հարվածների մասին՝ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթի կողմից իրանական լցանավերը ոչնչացնելու սպառնալիքից հետո։

«Ամեն ինչ պարզ է. նավթի և գազի արտադրության շղթան այստեղ լայնածավալ է, հասանելի և բաց։ Այս ջրերում և օբյեկտներում գտնվող ամերիկյան նավթի և գազի ընկերությունները նույնպես կիսում են այդ բացը։ Հարվածեք մեր ռեսուրսներին, և դուք հարված կստանաք։ Մենք դա արդեն ապացուցել ենք։ Հարցրեք այն բազաներին, որոնք այլևս կենսունակ չեն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, գրել է նա X-ի հրապարակման մեջ։

Ղալիբաֆի հաղորդագրությանը կից հրապարակվել է լուսանկար՝ հետևյալ տեքստով. «ԱՄՆ տնտեսության կորուսյալ տասնամյակը գալիս է»։

Ավելի վաղ ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը X-ի գրառման մեջ նշել էր, որ եթե Իրանը կրակ բացի ամերիկյան նավերի վրա, ապա ամերրիկյան զինուժը կոչնչացնի և կխորտակի նրանց նավթատար լցանավերը։

«Իրանի նավթատար նավատորմն անպաշտպան է. Իրանը ո՛չ նավատորմ ունի, ո՛չ էլ ռազմաօդային ուժեր։ Մեր ինքնաթիռները, նավերը և սուզանավերը կարող են հարվածել դրանց բոլորին՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) և և ԱՄՆ Խաղաղօվկիանոսյան հրամանատարության (USPACOM) ներքո»,- նշել էր նա։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում