Իրան

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

2 րոպեի ընթերցում

Իրանը մտադիր է Հորմուզի նեղուցից դուրս սահմանափակ մուտքի գոտի հայտարարել

Իրանն առաջիկա օրերին կհայտարարի Հորմուզի նեղուցից դուրս նոր՝ սահմանափակ մուտքի գոտու մասին։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով իրանական պետական լրատվամիջոցները, այս մասին սեպտեմբերի 6-ին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ ղեկավար Մոհսեն Ռեզային։

Ռեզայիի խոսքով՝ գոտին կսկսվի ԱՄՆ ռազմածովային ուժերի սահմանած շրջափակման գծից և կընդգրկի Պարսից ծոցի տարածքները։

Նա նախազգուշացրել է, որ նոր գոտի մուտք գործող ցանկացած նավ կներառվի պատժամիջոցների ցուցակում։

Ռեզային իր հայտարարությունն արել է Իրանի պետական հեռուստաընկերությանը՝ առանց նախաձեռնության այլ մանրամասներ ներկայացնելու։

Հայտարարությունից մեկ օր առաջ ԱՄՆ-ն հարվածներ էր հասցրել իրանական երեք նավթատարների՝ ի պատասխան Թեհրանի կողմից ամերիկյան ռազմանավերի ուղղությամբ բալիստիկ հրթիռների արձակման։ Փորձագետները հրթիռային հարվածներն անվանել էին վտանգավոր էսկալացիա, քանի որ Իրանի նախորդ հարձակումները ծովում հիմնականում ուղղված էին առևտրային նավերի դեմ։

Ռեզայիի խոսքով՝ նոր գոտու մասին նախատեսվում է հայտարարել առաջիկա օրերին։

Իրանի և Միացյալ Նահանգների միջև զինված հակամարտությունը սկսվել էր փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական տարածքների դեմ սկսված հարվածներից հետո։ Հորմուզի նեղուցը Թեհրանի համար դարձել է պատերազմի ընթացքում ճնշման կարևոր գործիք։

ԱՄՆ-ն հայտարարել է իրանական նավահանգիստների շրջափակման մասին, որի նկատակն է կանխել Իրանի նավթի արտահանումը։ Ամերիկյան կողմը դրա համար օգտագործում է 20 ռազմանավ։ ԱՄՆ-ի զինված ուժերի տվյալներով՝ սեպտեմբերի 6-ի դրությամբ շրջափակման արդյունքում ուղղությունը փոխել է 92 առևտրային նավ։

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում