ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարը նախազգուշացրել է ԱԲ-ի սպառնալիքների մասին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը նախազգուշացրել է, որ արհեստական բանականությունը կարող է այնքան հզոր դառնալ, որ սպառնալիք ներկայացնի մարդկության գոյությանը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Reuters-ը։

«Ես կիսում եմ ոլորտի ներկայացուցիչների մտահոգությունն առ այն, որ առաջադեմ արհեստական բանականությունը կարող է գոյաբանական սպառնալիք ստեղծել մարդկության համար», - Ժնևում սեպտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ասել է Թյուրքը՝ հաջորդ ամիս իր երկրորդ ժամկետը սկսելուց առաջ ունեցած ծավալուն ելույթում։

«Այսօր ես կոչ եմ անում համապարփակ ջանքեր գործադրել արհեստական բանականության անվտանգության և պաշտպանվածության շուրջ անսասան երաշխիքներ ստեղծելու համար, քանի դեռ ուշ չէ», - ասել է նա։

Թյուրքը, առանց կոնկրետ անուններ նշելու, նախազգուշացրել է, որ ընդամենը մի քանի մարդ «գրեթե անսահմանափակ իշխանություն ունի արհեստական բանականության նկատմամբ»։

«Առնվազն անհրաժեշտ է, որ արհեստական բանականության ոլորտում առաջատար երկրները և դրա մատակարարման շղթաներում ներգրավված կողմերը համախմբվեն և համաձայնության գան հստակ սահմանների շուրջ», - ասել է նա։

Հայերեն

Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերը

Ռուսաստանի և Հյուսիսային Կորեայի միջև բացվել է առաջին ավտոմոբիլային կամուրջը

Հայաստանն ու Վրաստանը քննարկել են տրանսպորտի, էներգետիկայի և ավիացիայի ոլորտներում փոխգործակցության հարցեր

Հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված՝ փակ է լինելու Ոսկերիչների փողոցը

Օքսֆորդի ԱԲ և մեդիա ոլորտների փորձագետ դոկտոր, պրոֆեսոր Ալեքս Քոնոքը՝ «Հայաստան- Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ի հիմնական խոսնակ

Գևորգ Պապոյանն ու Համաշխարհային բանկի փոխնախագահը քննարկել են թվայնացման և ԱԲ ոլորտներում համագործակցության հնարավորությունները

Ուիթքոֆի և Քուշների մասնակցությամբ բանակցությունները «քայլ են դեպի խաղաղություն». Կրեմլ

ՀՀ վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հունաստանի դեսպանի հետ

Պեսկովը բացահայտել է, թե որն է լինելու Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպման օրակարգի հիմնական թեման

Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանը ներկայացնող թենիսիստներ Էլինա Ավանեսյանին և Ալինա Չարաևային