1 րոպեի ընթերցում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը չմասնակցեց «Օլիմպիակոս»-ի խաղին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հունաստանի ֆուտբոլի առաջնության 3-րդ տուրում «Օլիմպիակոս»-ն արտագնա խաղում մրցեց «Վոլոս»-ի հետ:
«Օլիմպիակոս»-ին հաջողվեց առաջինը բացել հանդիպման հաշիվը: Առաջին կեսի ավելացված 3-րդ րոպեին աչքի ընկավ Ժոտա Սիլվան, որն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը:
Հանդիպման վերջնամասում՝ 76-րդ րոպեին, «Վոլոս»-ը վերականգնեց հաշվի հավասարությունը: Գոլն իր ակտիվում գրանցեց Կոմբան:
«Վոլոս» - «Օլիմպիակոս»՝ 1:1:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Նաիր Տիկնիզյանը «Օլիմպիակոս»-ի պահեստայինների շարքում էր և այդպես էլ չմասնակցեց խաղին: