Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ

1 րոպեի ընթերցում

«Rhysida» հաքերային խմբավորումը համացանցի «մութ» տիրույթում հրապարակել է Բեռլինի վարչական ցանցից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ՝ ընդհանուր 5,8 տերաբայթ ծավալով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ DPA գործակալությունը հայտնում է, որ տվյալները հրապարակվել են այն բանից հետո, երբ Բեռլինի իշխանությունները հրաժարվել են վճարել հաքերների պահանջած 30 բիթքոյնը՝ շուրջ 2 միլիոն եվրո։

Հրապարակված նյութերի թվում կան գաղտնի փաստաթղթեր, աշխատանքային և մրցութային նյութեր, պայմանագրեր, էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, ֆինանսական տեղեկություններ և քաղաքացիների ու պետական աշխատակիցների անձնական տվյալներ։

Իրավապահ և անվտանգության մարմինները շտապ ուսումնասիրում են հրապարակված տվյալները։ Տուժած անձանց հայտնաբերելու դեպքում համապատասխան գերատեսչությունները նրանց կտեղեկացնեն հնարավոր վտանգների մասին։

Հայերեն

ԱՄՆ-ն բարձրացրել է Դոնբասից զորքերի դուրսբերման դիմաց Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը․ Զելենսկի

Հայաստանի ազգային պատկերասրահում առաջին անգամ կներկայացվի արհեստական բանականությամբ ստեղծված արվեստի գործ

Չինաստանում կկայանա Թրամփ-Պուտին-Սի Ծինփին հանդիպումը

Հրաշք Միսիսիպիի վրա. զբոսանավի և տանկերի բախումից հետո փրկվել է շուրջ 180 մարդ

Նարե Իսախանյանը կատարեց իր խոստումն ու հասավ նշանակալի հաջողության՝ նվաճելով Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը

Հայաստանում արհեստական բանականության զարգացումը պետք է հիմնված լինի մարդկանց իրական կարիքների վրա. Երևանում անցկացվել է «ԱԲ Ագորա»-ն

Հայաստանում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը

Դատախազությունը երկու դատավորի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն է խնդրել ԲԴԽ-ից

Մոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգը