1 րոպեի ընթերցում
ԱՄՆ նախագահի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Մոսկվա և Կիև կարող է տեղի ունենալ սեպտեմբերի 5-6-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով աղբյուրի։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ ԱՄՆ բանագնացները նախ կայցելեն Մոսկվա, այնուհետև՝ Կիև։
Ուիթքոֆը և Քուշները վերջին անգամ Մոսկվա են այցելել հունվարին, որտեղ Կրեմլում չորս ժամ բանակցություններ են վարել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Reuters-ն իր հերթին հաղորդում է, որ ԱՄՆ բանագնացների՝ Ուկրաինա այցի շուրջ քննարկումները շարունակվում են։ Այն, ըստ աղբյուրների, կկայանա սեպտեմբերի 6-ին։ Սա կլինի նրանց առաջին այցը Կիև։