1 րոպեի ընթերցում
Գերմանիան Ուկրաինային կհատկացնի լրացուցիչ 250 միլիոն եվրո՝ առաջիկա ձմռանն էներգամատակարարումն ապահովելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Գերմանիայի էկոնոմիկայի նախարարությունը։
Միջոցները կտրամադրվեն Գերմանիայի KfW պետական բանկային խմբի միջոցով և կօգտագործվեն, այդ թվում, ենթակառուցվածքների նորոգման, էլեկտրականություն և ջեռուցում ապահովելու համար՝ ռուսական հարձակումների պայմաններում։
2022 թվականից ի վեր Գերմանիայի կառավարությունը 560 միլիոն եվրո է հատկացրել Ուկրաինայի էներգետիկայի աջակցության հիմնադրամին։ Հաշվի առնելով լրացուցիչ 250 միլիոն եվրոն՝ այդ գումարն այժմ կազմում է 810 միլիոն եվրո: