Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների 50 երեխաներ հանգստացել են Լոռու մարզի «Դիակոնիա» ճամբարում

1 րոպեի ընթերցում

Օգոստոսի վերջին շաբաթվա ընթացքում «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի և Մարտունու համայնքապետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպվել է ամառային հանգստի ճամբար Մարտունի համայնքի սոցիալապես անապահով ընտանիքների շուրջ 50 երեխաների համար։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից,  երեխաներն իրենց հանգիստն են անցկացրել ՀՀ  Լոռու մարզի Թումանյան բնակավայրում գտնվող «Դիակոնիա» հանգստյան տանը։

«Հանգստի ընթացքում երեխաներն անցկացրել են բովանդակալից ու հագեցած օրեր, մասնակցել տարաբնույթ կրթամշակութային ու ժամանցային ծրագրերի, ինչպես նաև ձեռք բերել նոր ընկերներ ու ջերմ տպավորություններ:

Համայնքապետարանը բարձր է գնահատում «Դիակոնիա» հիմնադրամի հետ արդյունավետ համագործակցությունը՝ ուղղված մեր համայնքի երեխաներին աջակցելուն և նրանց առօրյան ավելի հետաքրքիր ու ջերմ դարձնելուն»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից: 

Հայերեն

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները