Մարտունի համայնքում տեղի է ունեցել «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրին» նվիրված հանրային լսում

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի» շրջանակներում «ԲԻՄ Ինժեներինգ» ընկերության խորհրդատվական թիմն անցկացրել է հանրային լսում։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից, հանրային քննարկումը վարել է «Սևանի սանիտարական և բնապահպանական բարեփոխումների ծրագրի» ծրագրի թիմի ղեկավարի տեղակալ Վահրամ Մկրտչյանը։ Բանախոսի ներկայացմամբ՝  Ծրագրի նպատակն է՝ բարելավել Սևանա լճի ավազանի կեղտաջրերի հավաքման, հեռացման և մաքրման համակարգերը՝ նպաստելով Սևանա լճի ջրի որակի պահպանմանը, շրջակա միջավայրի աղտոտման նվազեցմանը և բնակչությանը մատուցվող սանիտարական ծառայությունների բարելավմանը։ Ծրագրով նախատեսվում է Գավառ, Մարտունի և Վարդենիս քաղաքներում կառուցել կեղտաջրերի  մաքրման նոր կայաններ և ընդլայնել գործող կոյուղու ցանցերը, արդիականացնել կեղտաջրերի մաքրման կայանները, ինչպես նաև կենտրոնացված կոյուղու համակարգին միացնել հարակից բնակավայրեր, այդ թվում՝ Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Վաղաշեն, Գեղհովիտ բնակավայրերը՝ ի թիվս ծրագրում ներառված այլ բնակավայրերի։

«Հանրային լսման նպատակն էր՝ մասնակիցներին ներկայացնել Ծրագրի հիմնական նպատակները, նախատեսվող գործողություններն ու ակնկալվող արդյունքները, ինչպես նաև ապահովել նրանց իրազեկումն ու մասնակցությունը Ծրագրի նախապատրաստման գործընթացին։  Հանդիպման ընթացքում բանախոս Վահրամ Մկրտչյանը  ներկայացրեց Ծրագրի հիմնական ուղղությունները, նախատեսվող և ընթացիկ տեխնիկական ուսումնասիրությունները, բնապահպանական և սոցիալական գնահատման նպատակներն ու հիմնական մոտեցումները»,-ներկայացրին Մարտունու համայնքապետարանի աշխատակազմից։

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում