Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 637 միլիոն 347 հազար 400 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 649 միլիոն 584,4 հազար  դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 72.5 տոկոսով կամ պլանավորված  346 միլիոն 533,3 հազար  դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է  251 միլիոն 120,8 հազար  դրամ:

Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը կատարվել է 228,7, գույքահարկ շենք-շինությունների գծով՝ 207,7, անշարժ գույքի հարկի գծով՝ 53,4, տրանսպորտային միջոցների գույքահարկի գծով՝ 69.5, տեղական տուրքերի գծով՝ 300, պետական տուրքերի գծով՝ 121,9, այլ եկամուտների գծով՝ 270 տոկոսով:

Ընդամենը սեփական եկամուտները  կատարվել են  103,3, հողի օտարումից ստացված եկամուտները՝ 130,2 տոկոսով:

Հայերեն

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ

«ՀայՓասը» գրասենյակ է բացել Շիրակի մարզում

Իրանը հայտարարել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանների մասին

«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարը ու Չեխիայի դեսպանը քննարկել են ՀՀ–ԵՄ գործակցությունը և տարածաշրջանային զարգացումները

Ծանրորդ Ռաֆիկ Հարությունյանը 22-րդն է ԱԱ-ում, Պողոսյանը՝ 23-րդը

Նոյեմբերի 3-ի միջոցառումների անոնս

Նպաստով բարեկեցություն չի կարող լինել. Թորոսյանը պարզաբանել է անապահովության գնահատման նոր համակարգի սկզբունքները

Կենսաթոշակի նշանակման համար ստաժի հաստատումը հեշտացնելու աշխատանքներ են տարվում