Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով
1 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի վարչական բյուջեն սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվել է 100,7 տոկոսով կամ պլանավորված 1 միլիարդ 637 միլիոն 347 հազար 400 դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 1 միլիարդ 649 միլիոն 584,4 հազար դրամ:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, հարկերի և տուրքերի հավաքագրումը կատարվել է 72.5 տոկոսով կամ պլանավորված 346 միլիոն 533,3 հազար դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 251 միլիոն 120,8 հազար դրամ:
Հողի հարկի գծով պլանային ցուցանիշը կատարվել է 228,7, գույքահարկ շենք-շինությունների գծով՝ 207,7, անշարժ գույքի հարկի գծով՝ 53,4, տրանսպորտային միջոցների գույքահարկի գծով՝ 69.5, տեղական տուրքերի գծով՝ 300, պետական տուրքերի գծով՝ 121,9, այլ եկամուտների գծով՝ 270 տոկոսով:
Ընդամենը սեփական եկամուտները կատարվել են 103,3, հողի օտարումից ստացված եկամուտները՝ 130,2 տոկոսով: