Ավարտվեց «Անի գավաթ 2026» ֆուտբոլի սիրողական մրցաշարը

2 րոպեի ընթերցում

Անիի համայնքապետարանի և «Անի» համալիր մարզադպրոցի նախաձեռնությամբ կազմակերպված «Անի գավաթ 2026» ֆուտբոլի սիրողական մրցաշարն ամփոփեց արդյունքները: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Անիի համայնքապետարանից, մրցաշարին մասնակցելու հայտ էր ներկայացրել 13 թիմ: Մրցութային առաջին փուլն անցկացվել էր խմբային ձևաչափով, որի արդյունքներով յուրաքանչյուր խմբից լավագույն 4-ական թիմ իրավունք ստացավ շարունակելու պայքարը քառորդ եզրափակչում։ Հաջորդիվ թիմերը պայքարեցին կիսաեզրափակչում, այնուհետև՝ եզրափակչում։

Հաղթողին որոշելու համար նշանակված հարվածաշարում առավելություն ստացավ «Մաստարա» թիմը՝ արժանանալով մրցաշարի բրոնզե մեդալի։ Եզրափակչում մրցեցին «Ուռենուտ» և «Նոր Անի» թիմերը։ Գերլարված և դիտարժան պայքարն ավարտվեց 1։1 հաշվով։ Հաղթողին որոշեց հարվածաշարը, որտեղ հաջողությունն ուղեկցեց «Ուռենուտ» թիմին: Վերջինս էլ հռչակվեց «Անի գավաթ 2026»-ի չեմպիոն։

Մրցաշարի փակման և պարգևատրման հանդիսավոր արարողությանը ներկա էին Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանը, Անիի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, «Անի» համալիր մարզադպրոցի ղեկավար կազմը:

Մրցաշարն ամփոփվեց պարգևատրման հանդիսավոր արարողությամբ։ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի կողմից պարգևատրվեցին մրցաշարում լավագույնս հանդես եկած ֆուտբոլիստները, իսկ մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերն արժանացան մեդալների և պատվոգրերի։ Իսկ «Անի գավաթ 2026»-ի չեմպիոն «Ուռենուտ» թիմին հանձնվեց գլխավոր մրցանակը՝ մրցաշարի գավաթը։

Հայերեն