Մոսկվայում ցուցադրվել է «Երեւանյան տրամվայ» ներկայացումը

2 րոպեի ընթերցում

Օգոստոսի 29-ին և 30-ին «Արհեստանոցներ Չիստոպրուդնի զբոսայգում» նախագծի շրջանակներում Երևանի խամաճիկների պետական թատրոնը հյուրընկալվեց Մոսկվայում` «Երևանյան տրամվայ» ներկայացմամբ:

Ներկայացման հերոսները Երևանի տրամվայի տարբեր ժամանակների հայտնի «ուղևորներն» են, որոնցով աշխարհը ճանաչում է հայ ժողովրդին: Շառլ Ազնավուրի, Առնո Բաբաջանյանի, Մհեր Մկրտչյանի, Վիլյամ Սարոյանի, Կոմիտասի և այլ հայ մեծերի կերպարներով հյուսվեց հայկական մշակույթի համայնապատկերը: Մոսկվայի սրտում` Թատերական զբոսայգում, հանդիսատեսը մտովի հայտնվեց հին Երևանում, զգաց քաղաքի հյուրընկալությունն ու փոխանցեց իր ջերմությունը:

«Մենք մեր փոքրիկ թատրոնում դրամարկղ չունեինք: Մեր դերասանների ձեռքով պատրաստեցինք այն՝ տրամվայի տեսքով։ Այն մեզ համար սիրելի է, որովհետև վառ է պահում հին Երևանի հետ կապված տաքուկ հուշերը։ Պետք էր այդ դրամարկղի հանդիսավոր բացումը կազմակերպել։ Եւ շատ արագ մեր տիկնիկագործները պատրաստեցին տիկնիկներ՝ հայտնի մարդկանց կերպարներով, որոնք ուղղակի պիտի քայլեին մայթով։ Հանկարծ որոշեցինք, որ միայն քայլել չի լինի, պիտի ներկայացնել փոքրիկ էտյուդներ։ Ու ծնվեց մեր «Երևանյան տրամվայ»-ը: Այն անընդհատ փոփոխվում է՝ տրամվայը համալրվում է նոր հայտնի ուղեւորներով»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ռեժիսոր Աննա Էլբակյանը:

Նա տեղեկացրեց նաեւ, որ ՌԴ Սանկտ-Պետերբուրգ քաղաքում Երևանի խամաճիկների պետական թատրոնը հանդես է եկել «Կարապի լիճ» ներկայացմամբ: Այն շատ է սիրվել, ու նրանք ստացել են հրավեր սեպտեմբերին մասնակցելու նաեւ Ժելեզկինի անվան տիկնիկային թատրոնների երկրորդ միջազգային փառատոն-մրցանակաբաշխությանը:

Նշենք, որ «Արհեստանոցներ Չիստոպրուդնի զբոսայգում» նախագիծը միջազգային բաց փառատոն է, որ անցկացվում է ամեն տարի` մայիսի 30-ից մինչև օգոստոսի 30-ը, և կրում է «Ամառը Մոսկվայում» խորագիրը:

Հայերեն

Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել

Երևանի պետական բժշկական համալսարանի «Հերացի» ավագ դպրոցից օտարված տարածքը վերադարձվեց 19 տարի անց

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Վարչապետը կարևորել է պետական ծրագրերի ամենօրյա առաջընթացը ստուգող մեխանիզմների ներդրումը

Հութիները հայտնել են, որ սաուդական ուժերի օդային հարվածների հետևանքով 12 ժամվա ընթացքում 15 զոհ է գրանցվել

Հայաստանի մարզերի շուրջ 40 դպրոցում ԱԲ ուսուցման ծրագիրը կընդլայնվի

Ռոբոտաշինության և ԱԲ ուղղությամբ նոր բուհական կրթական ծրագրերի ընդունելությունը նախատեսվում է սկսել 2027 թվականից

Վարչապետը կարևորել է Հայաստանում ռոբոտաշինության ոլորտում արդյունաբերական հզորությունների ձևավորումը

Ղրղզստանի նախագահն առաջարկել է արգելել էներգետիկ ըմպելիքների արտադրությունն ու ներմուծումը

Հայաստանում ռոբոտաշինության և արհեստական բանականության զարգացման համար նախատեսվում է առնվազն 14 միլիոն դոլարի ներդրում