Մեկնարկել է 2026-2027 թվականների սիրողական որսաշրջանը

2 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետությունում օգոստոսի 29-ին մեկնարկել է 2026–2027 թվականների սիրողական որսաշրջանը։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրչջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայությունը։

«Շրջակա միջավայրի նախարարի հրամանով սահմանվել են 2026–2027 թվականների որսի կենդանիների ցանկը, դրանց օգտագործման թույլատրելի չափաքանակներն ու որսի ժամկետները։

Էկոպարեկային ծառայությունն իրականացնում է անտառների և բնության հատուկ պահպանվող տարածքների պահպանությունն ու հսկողությունը։ Որսաշրջանի ընթացքում ծառայությունն առանձնահատուկ խստությամբ հսկելու է որսի օրինականությունն ու սահմանված կարգի պահպանումը։

Էկոպարեկային ծառայությունը խստորեն հորդորում է որսորդներին պահպանել որսի սահմանված բոլոր կանոններն ու պահանջները։ Պատասխանատվությունից չեն խուսափելու նաև այն անձինք, ովքեր ունեն որսի թույլտվություն, սակայն խախտում են սահմանված կարգը, ժամկետները, վայրերը կամ որսի այլ պահանջներ։ Որսի թույլտվությունը չի ազատում որսորդին օրենքով սահմանված կանոնները պահպանելու և դրանց խախտման դեպքում պատասխանատվության ենթարկվելու պարտականությունից։

Ապօրինի կամ սահմանված կանոնների խախտմամբ իրականացված որսի յուրաքանչյուր դեպք կարձանագրվի, իսկ իրավախախտները կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության։

Որսի կանոնների պահպանումը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև վայրի կենդանիների, կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանության կարևոր նախապայման։ Էկոպարեկային ծառայությունը ողջունում է բոլոր իրավագիտակից և պատասխանատու որսորդների պատրաստակամությունը՝ հետևելու սահմանված կանոններին, պահպանելու որսի կարգն ու ժամկետները և իրենց պատասխանատու վարքագծով նպաստելու բնության պահպանությանն ու էկոհամակարգերի հավասարակշռության ապահովմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Հայերեն Русский

Իրանի և Օմանի արտգործնախարարները քննարկել են Եմենում տեղի ունեցող զարգացումները

ԱԳՄԱ նախարարի տեղակալը հանդիպել է ԱԶԲ հայաստանյան մշատական առաքելության տնօրենի հետ

Պլանային ջրանջատում Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում և Կոտայքի մարզում հոկտեմբերի 15/16-ին

Մեծ Բրիտանիան պլանավորում է արագացնել թեթև բազմանպատակային հրթիռների մատակարարումներն Ուկրաինային

Ձորագյուղում արտաքին լուսավորության ցանց է կառուցվում

Մոսկվայում կայացել է «Լուսավորիչը» ֆիլմի ցուցադրությունը

Գավառում կայացել է Կարինե Ղարաբաղցյանի «Պատասխանը չի ուշանա» գրքի շնորհանդեսը

Իրանը պահանջել է Լոնդոնից ապացույցներ ներկայացնել Ֆեյրֆորդի միջադեպին Իրանի մասնակցության վերաբերյալ

«Ընթրիք հիմարի հետ». Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում կայացավ սպասված ներկայացման առաջնախաղը

Զոլաքարում խմելու ջրատարի ներքին ցանց է կառուցվում