Քաղաքականություն

Մհեր Գրիգորյանը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը

1 րոպեի ընթերցում

Մհեր Գրիգորյանը դեսպանահավաքի մասնակիցներին ներկայացրել է Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերը

Արտերկրում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության ղեկավար կազմի՝ Գյումրիում ընթացող աշխատաժողովը շարունակվել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ քննարկումով։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Անդրադարձ է կատարվել 2025թ օգոստոսի 8-ից ի վեր Հայաստանի ապաշրջափակման ուղղությամբ իրականացվող քայլերին, տարածաշրջանային տրանսպորտային փոխկապակցվածության ծրագրերին, այդ թվում՝ ԹՐԻՓՓ-ի իրագործման ուղղությամբ տարվող աշխատանքներին։ Քննարկվել են առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորությունները, անդրադարձ է կատարվել տարբեր ուղղություններով մինչ այժմ ձևավորված դինամիկային և հեռանկարներին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանել են ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին հետաքրքրող հարցերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում