2 րոպեի ընթերցում
Օնտարիո լիճը, որն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերանվանել է Ամերիկա լիճ, իր անվանումը ստացել է ավելի քան 400 տարի առաջ՝ Միացյալ Նահանգների անկախությունից շատ առաջ, և կպահպանի այն։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնին։
«Լճի Օնտարիո անվանումը ծագում է վենդատ (խմբ.՝ հնդկացի ժողովուրդ) լեզվի Ontari'io բառից, որը մոտավոր նշանակում է «լիճը գեղեցիկ է, լիճը մեծ է»։ Այդ անվանումն ավելի քան 400 տարեկան է, այն հայտնվել է դեռ մինչև Կանադայի կոնֆեդերացիայի կազմավորումը և ԱՄՆ Անկախության հռչակագրի ընդունումը», - գրել է Քարնին X հարթակում։
«Մենք գիտենք, որ Ամերիկան փոխվում է։ Փոխվում են նրա առևտրային հարաբերությունները, արտաքին քաղաքականությունը, ազգային հուշարձանները, ջրավազանների անունները։ Կանադացիները նաև գիտեն, որ իրերն իրենց անուններով կոչելը նշանակում է այն անվանել Օնտարիո լիճ՝ այն ժամանակ, հիմա և միշտ», - հավելել է վարչապետը։
Օգոստոսի 27-ին Թրամփը հրամանագիր է ստորագրել լճի անվանափոխման մասին. այդ որոշումն անմիջապես մտել է ուժի մեջ:
Թրամփը Օնտարիո լիճն Ամերիկա լիճ անվանելու որոշումն ընդունել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև առևտրային բանակցությունների ձախողումից և նոր փոխադարձ մաքսատուրքերի սահմանումից հետո։