Մարզեր

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն

2 րոպեի ընթերցում

Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն

Շիրակի մարզի Ախուրյան համայնքի Հայկավան բնակավայրում բացվել է առաջնային բուժօգնության նոր կենտրոն, որն առողջապահական ծառայություններ կմատուցի ինչպես հայկավանցիներին, այնպես էլ հարակից համայնքների բնակիչներին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ախուրյանի համայնքապետարանից, կենտրոնի ստեղծման նախաձեռնությունը «ՀայՄեդ» ֆրանսիական կազմակերպությանն է, որը կյանքի է կոչվել Ֆրանսիայում բնակվող հայկավանցի Վրույր Հլղաթյանի առաջարկով և գործուն միջնորդությամբ։ Նախագծի իրականացման գործում մեծ աջակցություն է ցուցաբերել Ախուրյանի համայնքապետարանը՝ տրամադրելով տարածք, որը հիմնովին վերանորոգվել և ժամանակակից պահանջներին համապատասխան հարմարեցվել է բուժսպասարկման կարիքների համար։

Ծրագրի շրջանակներում «ՀայՄեդ»-ի մասնագիտական խումբը պարբերաբար կայցելի Հայկավան՝ տեղում առաջնային բուժօգնություն, կանխարգելիչ առողջական զննումներ ու հետազոտություններ իրականացնելու, ինչպես նաև անհրաժեշտ դեղորայք տրամադրելու նպատակով։

Ախուրյանի համայնքապետարանից տեղեկացրին նաև, որ պետության կողմից ոլորտում իրականացվող լայնածավալ բարեփոխումներին զուգահեռ՝ այսպիսի մասնավոր և համայնքային նախաձեռնությունները լրացնում են պետական ջանքերը՝ ուղղված հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում