Քոչարյանը, Սարգսյանը, Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ ապօրինի ձեռք բերածը կոպեկ առ կոպեկ վերադարձվելու է ՀՀ-ին. Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը պետք է ապրեն իրենց թոշակով ու օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, ամբողջությամբ պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Փաշինյանն այդ մասին ասել է օգոստոեսի 27-ին ՀՀ կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քարեական հետապնդմանը։

«Քաղաքական խնդիրը հետևյալն է՝ Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանը, Սերժ Սարգսյանը , երբ ամսի 1-ը մոտենա, պետք է հեռախոսը բացեն, տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ, որովհետև նրանք պետք է ապրեն իրենց թոշակով և օրինական եկամուտներով, իսկ այն, ինչ ապօրինի ձեռք են բերել, հատիկ առ հատիկ, կոպեկ առ կոպեկ, լումա առ լումա պետք է վերադարձվի Հայաստանի Հանրապետությանը  և նրա ժողովրդին, այլ տարբերակ չկա։ Եթե սա տեղի չունենա, դա նշանակում է, որ նոր հեղափոխություն պետք է տեղի ունենա։»,- հայտարարել է ՀՀ վարչապետը  

Նա մանրամասնել է, որ Հայաստանում  հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Երևանի Հանրապետության հրապարակում «Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության ամփոփիչ հանրահավաքի ժամանակ 40 հազար մարդու ներկայությամբ այդ քաղաքական խնդիրը ինքը դրել է ժողովրդի և պետության առաջ, իսկ ժողովուրդը իր հերթին դա դրել է բոլորի ՝ Կառավարության, դատաիրավական համակարգի, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմինների առաջ։

Դատախազությունը 2026 թվականի օգոստոսի 25-ի տեղեկացրել էր, որ դատախազը 2026 թվականի օգոստոսի 24-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու (3 դրվագ), առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու (2 դրվագ) և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացում կատարելու համար (4 դրվագ)։ Ռոբերտ Քոչարյանն օգոստոսի 27-ին կալանավորվել է։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, գործարար Գագիկ Ծառուկյանը նույնպես կալանավորված է՝ առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու և փողերի լվացման մեղադրանքներով։ 

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ևս անցնում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին առնչվող գործով, նրան օգոստոսի 25-ին հրավիրել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Սարգսյանը ներկայացրել էր նախաքննական մարմին, այնուհետև հեռացել։ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք խափանման միջոցը։ 

Հայերեն English Русский

Վարշավայում հանդիպել են Հայաստանի և Կոսովոյի ԱԳ նախարարները

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրաքի ԱԳ նախարարի հետ

Մեր եվրոպական ձգտումները ստացել են իրավական և քաղաքական ձևակերպում. Միրզոյանի ելույթը «ԵՄ Արևելյան գործընկերության վերաիմաստավորումը» խորագրով կլոր սեղան-քննարկմանը

Հայաստանում քննարկվել են հոգեկան առողջության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանության և ծառայությունների հասանելիության հարցերը

Հայաստանը երկրորդ տարին անընդմեջ միասնական տաղավարով մասնակցում է «Bar Convent Berlin» ցուցահանդեսին

Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքն անհրաժեշտ է համաշխարհային շուկային

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ է նշանակվել Էդվարդ Կարապետյանը

Ատլանտյան օվկիանոսի կենտրոնական հատվածում 6.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Էդվարդ Ասրյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանական կառավարման քոլեջի պատվիրակությանը