Սոթքում շահագործման է հանձնվել ոռոգման նոր համակարգ

3 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Սոթք գյուղում շահագործման է հանձնվել ոռոգման նորակառույց համակարգ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից,  արարողությանը մասնակցել են  ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, մարզպետի տեղակալ Վահան Զարոյանը, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակի ղեկավար Լեյլա Մելիումը, ՀՀ ՏԿԵՆ, ՏԿԵՆ ՋԿ և ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչներ, համայնքի բնակիչներ և հյուրեր։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի, «Հայկը՝ մեր հերոսների համար» ամերիկյան հասարակական կազմակերպության և Վարդենիս համայնքի եռակողմ աջակցությամբ։  Ծրագրի պայմանագրային արժեքը կազմել է 20 միլիոն 400 հազար դրամ, որի իրականացման արդյունքում կառուցվել է 6,2 կմ երկարության  ոռոգման ջրագիծ և 4 400 խմ տարողությամբ ջրամբար։

Արդեն Սոթքում շուրջ 160 հեկտար ցանքատարածություն ապահովված է անխափան ոռոգմամբ՝ ստեղծելով բարենպաստ պայմաններ գյուղատնտեսության զարգացման, բերքատվության բարձրացման և Սոթքի տնտեսությունների ամրապնդման համար։

Ողջույնի խոսքով հանդես է եկել Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը, ով նշել է, որ սահմանամերձ բնակավայրերում, որոնցից մեկը Սոթքն է,  ապրող յուրաքանչյուր ընտանիք, յուրաքանչյուր երեխա իր ներկայությամբ ու իր աշխատանքով ամրացնում է մեր սահմանը, հետևաբար, այս բնակավայրերի նկատմամբ ուշադրությունն ու հոգածությունը պետք է լինեն մշտական և հետևողական։

«Իմ և Վարդենիս համայնքի անունից շնորհակալություն եմ հայտնում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանին, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի Հայաստանյան գրասենյակին և «Հայկը՝ մեր հերոսների համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը»,-նշել է համայնքի ղեկավարը։

Միջոցառման ավարտին  Ահարոն Խաչատրյանը պատվոգիր և շնորհակալագիր է հանձնել ծրագրի իրականացմանն իրենց ներդրումն ունեցած գործընկերներին՝ կարևորելով նրանց կատարած աշխատանքը, համագործակցությունն ու աջակցությունը։

Առաջիկայում նմանատիպ ծրագիր կիրականացվի նաև Վարդենիս համայնքի Գեղամասար գյուղում։

Հայերեն English

ՌԴ-ն և Եգիպտոսը կոչ են արել ակտիվացնել դիվանագիտությունը՝ տարածաշրջանում լարվածության նվազեցման համար

Կառավարությունը հաստատել է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները

Կին հսկիչները ուղևորների հետ շփվելիս ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու պատճառով ազատվել են աշխատանքից

Ֆրանսիայում տղամարդը մեքենայով մխրճվել է մարդկանց բազմության մեջ. կա 2 զոհ, 10 վիրավոր

ՀՀ անկախության 35-ամյակի միջոցառումների կազմակերպման համար Կառավարությունն ավելի քան 1.3 միլիարդ դրամ է հատկացրել

Արարատ համայնքի տիրապետմանն է վերադարձվել Արարատ գյուղի զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածքը. Դատախազություն

Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը

Հայաստանը 2027 թվականից Լեհաստանում ռազմական կցորդ կունենա

Առաջին անգամ տարածաշրջանում կներկայացվի Թորոս Ալաջաջյանի լուսանկարչության ոլորտի բացառիկ անուններ ընդգրկող հավաքածուն

Մեր ժողովուրդը հաղթահարում է Խորհրդային Միության նոստալգիան. Նիկոլ Փաշինյան